Չինաստանը շաբաթ օրը հաջողությամբ ուղեծիր է ուղարկել արհեստական բանականությամբ աշխարհում առաջին կոմերցիոն արբանյակը, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Գործարկումը տեղի է ունեցել Տայուանի տիեզերակայանի մասնագետների կողմից՝ Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Յանցզյան քաղաքի ափին գտնվող ծովային տարածքից։ Արբանյակը կունենա հեռահար ինտեգրված հարթակի հնարավորություններ ապագա կապի ցանցերի համար: