«Իրանը պատերազմ չի սկսի, բայց վճռականորեն կպատասխանի յուրաքանչյուրին, որը կփորձի վախեցնել իրեն», ուրբաթ օրը հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին։ ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակումներ է ծրագրում Իրաքում և Սիրիայում իրանական օբյեկտների վրա։
«Մենք ոչ մի պատերազմ չենք սկսի, բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա վախեցնել մեզ, վճռական պատասխան կստանա»,- ասել է Ռայիսին հեռուստատեսային ելույթում:
«Նախկինում, երբ նրանք (ամերիկացիները) ցանկանում էին խոսել մեզ հետ, ասում էին, որ ռազմական տարբերակ դիտարկվում է։ Այժմ նրանք ասում են, որ Իրանի հետ հակամարտության մեջ մտնելու մտադրություն չունեն»,- հավելել է Ռայիսին։