Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է, որ կցանկանար «հայտնի ժեստ» ցույց տալ բոլոր նրանց, ովքեր կանխատեսում էին Ռուսաստանի փլուզումն ու ձախողումը, բայց դահլիճում աղջիկների առկայության պատճառով հրաժարվել է այս գաղափարից։
«Ամբողջ տնտեսությունը դրսևորել է կայունություն, դիմակայել է արտաքին աննախադեպ ճնշմանը և շարունակում է վստահ զարգանալ: Ինչպես գիտեք, կանխատեսում էին, ասում, որ անկում է ապրելու, ձախողվելու, փլուզվելու, որ պատժամիջոցների ճնշման տակ մենք նահանջելու ենք, հանձնվելու:
Ես կցանկանայի «հայտնի ժեստ» ցույց տալ, բայց չեմ անի, այստեղ շատ աղջիկներ կան»,- ասել է ՌԴ նախագահը «Ամեն ինչ՝ հանուն հաղթանակի» ֆորումի ժամանակ՝ դիմելով պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների աշխատակիցներին։