Միջազգային

Իրանի հոգևոր առաջնորդը կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ անմիջական բախումից

Իրանի հոգևոր առաջնորդը կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ անմիջական բախումից

Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ անմիջական ռազմական բախումից: Այս մասին հայտնել է թե «New York Times» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրա տեղեկություններով՝ այս շաբաթ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը արտակարգ հանդիպում է անցկացրել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են այն միջոցները, որոնք անհրաժեշտ կլինի ձեռնարկել Թեհրանին, եթե Վաշինգտոնը հարված հասցնի Իրանին կամ նրա կողմնակիցներին։ 

Ըստ լրատվականի՝ Խամենեին հրամաններ է տվել՝ խուսափել ԱՄՆ հետ ուղղակի պատերազմից և Իրանը հեռու պահել այն խմբավորումների գործողություններից, որոնք ներգրավված են ամերիկացիների մահվան մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական