Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ղազախստանի նախագահ Կասիմ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել երկրին ցուցաբերվող մարդասիրական օգնության համար, տեղեկացրել ուկրաինական խաղաղության բանաձևի իրագործման վերաբերյալ անվտանգության խորհրդականների աշխատանքի արդյունքների և խաղաղության համաշխարհային գագաթնաժողովից առաջ նախապատրաստական միջոցառումների մասին։
«Ես պարոն Տոկաևին տեղեկացրել եմ, որ այսօր Կիևում տեղի է ունենում բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձի միջազգային կոալիցիայի հանդիպումը։ Վերջում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման և քաղաքական երկխոսության հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ։