Ուկրաինայի իշխանությունները դիմել են Ռուսաստանին՝ ռազմագերիների մարմինները վերադարձնելու հարցով, որոնք, Մոսկվայի պնդմամբ, զոհվել են Բելգորոդի մարզում Իլ-76-ի աղետի հետևանքով։ Ռուսական կողմը դրան որևէ կերպ չի արձագանքել:
Այս մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։