Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարության նոր կազմում կփոխի միայն ռազմական գերատեսչության ղեկավարին․ «Ես կառավարության բոլոր անդամներին առաջարկել եմ մնալ։ Միայն պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն է ցանկացել քաղաքականությունից տեղափոխվել այլ ոլորտ։ Ես հարգում եմ նրա որոշումը։ Համապատասխանաբար, Վրաստանի կառավարությունում տեղի կունենա միակ փոփոխությունը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրվի խորհրդարանի փոխխոսնակ Իրակլի Չիկովանին», - լրագրողներին հայտնել է Կոբախիձեն։