ԵՄ առաջնորդները պայմանավորվել են Հունգարիայի հետ փոխզիջման մասին, որպեսզի հավանություն տան Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության տրամադրմանը և կանխեն Վիկտոր Օրբանի կողմից վետոն: Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով երեք եվրոպացի դիվանագետի։ Պարբերականի զրուցակիցների տվյալներով՝ եվրոպացի առաջնորդներին հաջողվել է Օրբանին համոզել երեք լրացումով։
Մեկը նախատեսում է օգնության փաթեթի իրականացման մասին Եվրահանձնաժողովի տարեկան հաշվետվություն։ Փաթեթի իրականացման վերաբերյալ ղեկավարների մակարդակով տեղի կունենան քննարկումներ։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, երկու տարի անց, Եվրոպական խորհուրդը Եվրահանձնաժողովին կխնդրի առաջարկել բյուջեի նոր վերանայում:
Եզրակացությունների նախագծում ավելացվել է նաև տող, որը վերաբերում է 2020 թվականի դեկտեմբերի եզրակացություններին՝ ապահովելու, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից Հունգարիայում իրավունքի գերակայության գնահատումը լինի արդար և օբյեկտիվ: