Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիության 27 անդամ երկրների ղեկավարները հաստատել են ԵՄ բյուջով Ուկրաինային 50 մլրդ եվրո օգնության ծրագիրը․ «Կայուն, կանխատեսելի ու երկարաժամկետ ֆինանսավորում Ուկրաինային»․ գրել է Միշելը։
«ԵՄ-ն ստանձնում է առաջնորդություն և պատասխանատվություն Ուկրաինային աջակցելու հարցում։ Մենք գիտենք իրադրության գինը», - նշել է Միշելը։