«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ, երկրի ստվերային կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հարցին, թե ինչու է փոխվում վարչապետը, պատասխանել է, որ Ղարիբաշվիլին է դա ցանկացել․ «Ինչից բողոքեմ։ Տեսեք, թե ինչպիսի մարդ է նա: Նա ինքն էր դա ուզում», - ասել է Իվանիշվիլին։
«Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդն այսօրվա նիստով նոր վարչապետի թեկնածու է առաջադրելու, հավանաբար՝ Իրակլի Կոբախիձեին։ Քաղխորհրդում պաշտոնապես կհաստատվի վարչապետի թեկնածությունը, իսկ համագումարը, որը կմեկնարկի ժ․ 14:00-ին, կընտրի կուսակցության նոր նախագահ: