Միջազգային

Զելենսկին մինչև շաբաթվա վերջ կստորագրի Զալուժնու ազատման հրամանագիրը. CNN

Զելենսկին մինչև շաբաթվա վերջ կստորագրի Զալուժնու ազատման հրամանագիրը. CNN

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես սպասվում է, մինչև ընթացիկ շաբաթվա վերջ հրամանագիր կստորագրի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի ազատման մասին։ Այդ մասին գրել է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ինչպես նշում են իրավիճակին տեղյակ աղբյուրները, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հունվարի 29-ին կանչվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակ, որտեղ Զելենսկին հայտարարել է նրա առաջիկա պաշտոնանկության մասին: Զելենսկին Զալուժնուն առաջարկել է մեկ այլ պաշտոն զբաղեցնել, սակայն վերջինս հրաժարվել է։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ Զալուժնիի հնարավոր իրավահաջորդներ են նշվում Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը և Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական