Միջազգային

«Վրացական երազանք»-ն այսօր պաշտոնապես առաջադրելու է Վրաստանի վարչապետի թեկնածու

«Վրացական երազանք»-ն այսօր պաշտոնապես առաջադրելու է Վրաստանի վարչապետի թեկնածու

«Վրացական երազանք» կուսակցությունն այսօր կանցկացնի քաղխորհրդի նիստ և կուսակցության համագումար: Քաղխորհրդում պաշտոնապես կհաստատվի վարչապետի թեկնածությունը, իսկ համագումարը, որը կմեկնարկի ժամը 14:00-ին, կընտրի կուսակցության նոր նախագահ:

Իշխող թիմում չեն ժխտում, որ վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն, որն էլ կհայտարարի կառավարության նոր կազմը: Կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Հաջորդ շաբաթ խորհրդարանում նախատեսվում է հաստատել նոր վարչապետին և կառավարության կազմը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական