«Իրանը պատերազմ չի փնտրում, բայց իր շահերին վնաս հասցնելու դեպքում իրեն պատասխան տալու իրավունք է վերապահում»․ այս մասին հայտարարել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Դեհղանը՝ ի պատասխան երկրի հասցեին ամերիկացի պաշտոնյաների սպառնալիքների․
«ԱՄՆ-ին, Իսրայելին և նրա բոլոր դաշնակիցներին ուղղված մեր ուղերձն այն է, որ մենք պատերազմ չենք փնտրում։ Բայց եթե մեր թշնամիները հիմար են և ցանկանում են վնասել Իրանի շահերին, մեր ձեռքերը կապված չեն լինի նրանցից պաշտպանվելու համար», - ընդգծել է Դեհղանը իրանական Jamaran գործակալությանը տված հարցազրույցում։