Միջազգային

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ կքննարկեն պատանդների գործարքը

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ կքննարկեն պատանդների գործարքը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ներկայացուցիչների պատվիրակությունը Եգիպտոսի հետախուզության վարչության ղեկավար Աբաս Քամելի հետ կքննարկի Փարիզում մշակված՝ պատանդների վերաբերյալ ենթադրյալ գործարքի մանրամասները: Այս մասին հայտնել է Կատարի «Al Arabiya» հեռուստաալիքը՝ վկայակոչելով եգիպտական աղբյուրին։

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ չորեքշաբթի Կահիրեում նախատեսված բանակցությունները կկենտրոնանան գործարքի առաջին փուլում հրադադարի տևողության, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի զինյալների թվի վրա, որոնք ազատ կարձակվեն իսրայելական բանտերից՝ Գազայի հատվածում ծայրահեղականների կողմից պահվող պատանդներին ազատելու դիմաց:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական