Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը՝ Բուշրա Բիբին, դատապարտվել են 14 տարվա ազատազրկման՝ պետական նվերների ապօրինի վաճառքի գործով: Չորեքշաբթի օրը Իսլամաբադում կաշառակերության դեմ պայքարի դատարանի դատավճիռը կայացվել է այն բանից հետո, երբ Խանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման մեկ այլ գործով, որում նա մեղավոր է ճանաչվել պետական գաղտնիքների հրապարակման մեջ:
Օգոստոսին մեկ այլ դատարան նաև Խանին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման ՝ ավելի քան 140 միլիոն ռուփի (501,000 դոլար) արժողությամբ նվերներ վաճառելու համար, որոնք գտնվում են պետության տիրապետության տակ և ձեռք են բերվել նրա վարչապետության ընթացքում ՝ 2018-2022 թվականներին: