Ուկրաինայի ԶՈՒ ղեկավարի պաշտոնն առաջարկել են զբաղեցնել գեներալ Ալեքսանդր Սիրսկուն և հակահետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովին։ Նրանք հրաժարվել են. գրում են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ըստ The Times-ի՝ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հանդիպում է անցկացրել Զալուժնիի հետ, որի ժամանակ գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ նախագահի օգնականները իրավիճակը գնահատում են «ավելի շուտ դրական, քան իրատեսական»։ Դրանից հետո Զելենսկին Զալուժնուն հայտնել է, որ նա հեռացվել է աշխատանքից։ Զալուժնին վերադարձել է իր աշխատասենյակ և տեղակալներին ասել, որ հավաքում է իրերը։ Ուկրաինայի նախագահը, գրում է թե Times-ը, ստիպված է եղել չեղարկել իր որոշումը տեղեկատվության արտահոսքից հետո և բարձրագույն ռազմական հրամանատարության ու միջազգային գործընկերների ճնշման ներքո:
Ըստ The Economist-ի, Զելենսկին և Զալուժնին հանդիպել են։ Վերջինիս առաջարկել են ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որից ԶՈՒ հրամանատարը հրաժարվել է։ Իր հերթին Կիրիլ Բուդանովը, ըստ պարբերականի, հրաժարվել է գլխավոր հրամանատարի պաշտոնից «վերջին պահին»:
Ըստ New York Times-ի, Զալուժնին պահպանել է իր պաշտոնը տեղեկատվության արտահոսքի պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ նրան դեռ չի հաջողվել փոխարինող գտնել: