Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին օգնում են տարբեր «հակաարևմտյան» երկրներ։ Իրանը հարվածային դրոններ է վաճառում, Հյուսիսային Կորեան՝ արկեր ու հրթիռներ, Վենեսուելան ու Նիկարագուան պարզապես ամեն կերպ աջակցում ու արդարացնում են ագրեսիան։
Անմասն չի մնացել նաև Մյանման՝ համեմատաբար փոքր պետություն Հարավարևելյան Ասիայում, որը նախորդ տարիներին ռուսներից զանգվածաբար զենք և ռազմական տեխնիկա էր գնում։ Այժմ Մյանմայում իշխող խունտան Մոսկվային է ուղարկում ռուսական ռազմական արտահանման մի մասը, միաժամանակ նաև՝ սեփական արտադրության ականներ։