Միջազգային

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի արդյունքում զորքերը դուրս կբերի Գազայից

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի արդյունքում զորքերը դուրս կբերի Գազայից

Իսրայելը պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման հետ հնարավոր գործարքի շրջանակներում կարող է դուրս բերել իր զորքերը Գազայի հատվածի հիմնական քաղաքներից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Al Arabiya հեռուստաալիքի զրուցակիցը՝ վկայակոչելով պաղեստինյան աղբյուրը։

Ըստ Al Arabiya-ի աղբյուրի՝ համաձայնությունների հասնելու դեպքում ՀԱՄԱՍ-ն ամեն օր ազատ կարձակի մեկ իսրայելցի պատանդի՝ բանտերում պահվող 30 պաղեստինցիների դիմաց: Գործարքի երրորդ փուլը կներառի արմատականների կողմից գերեվարված իսրայելցի սպաների ազատ արձակումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական