Միջազգային

Զելենսկին կարող է հեռացնել Ուկրաինայի ԶՈՒ ղեկավար Զալուժնուն

Զելենսկին կարող է հեռացնել Ուկրաինայի ԶՈՒ ղեկավար Զալուժնուն

Համացանցում երկուշաբթի՝ հունվարի 29-ին, տարածվել են լուրեր այն մասին, թե իբր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին «ազատվել է աշխատանքից»։ Մասնավորապես, Զալուժնիի «պաշտոնանկության» մասին հայտնել էր լրագրող Ռոման Ցիմբալյուկը և նշել, Ուկրաինայի նախագահը Զելենսկին Վալերի Զալուժնիի փոխարեն նշանակել է Կիրիլ Բուդանովին (ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ղեկավար)․ նա դրա մասին գրել է Facebook-ում։

Այնուհետ Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ Զալուժնիի «հրաժարականի» մասին տեղեկությունը կեղծ է․ «Հարգելի լրագրողներ, միանգամից բոլորին պատասխանում ենք. ոչ, դա ճիշտ չէ», - ասված է նախարարության Telegram-ի ալիքում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական