Միջազգային

Daihatsu-ն դադարեցրել է արտադրությունը գործարաններում

Daihatsu-ն դադարեցրել է արտադրությունը գործարաններում

Toyota-ի դուստր ձեռնարկությունը՝ Daihatsu-ն, դադարեցրել է իր գործարանների աշխատանքը Ճապոնիայում։ Պատճառը վթարների թեստերի փորձարկման տվյալների կեղծման և ավտոմեքենաների շահագործման անվտանգության հետ կապված այլ խախտումների շուրջ սկանդալն է։ 

Գործարաններն առնվազն մեկ ամիս չեն աշխատի։ Այդ ընթացքում Daihatsu-ն արտադրում է մոտ 70․000 ավտոմեքենա։ Ընկերությունը քննարկում է փոխհատուցում տրամադրել պահեստամաս արտադրող ավելի քան 400 ընկերությունների, որոնց հետ անմիջականորեն համագործակցում է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական