Մեկնարկել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի այցը Ուկրաինա: Ինչպես հայտնել է Սիյարտոն իր ֆեյսբուքյան էջում, Ուժգորոդում նա այսօր պետք է հանդիպի Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ․ «Մեկնում եմ Ուժգորոդ, մեզ երկար օր է սպասվում։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Անդրկարպատյան հունգարական համայնքը վերադարձնի իր նախկին իրավունքները», - գրել է նա։
Այնուհետ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպման լուսանկար է տարածել և մանրամասներ հրապարակել։