Միջազգային

Ղարիբաշվիլին կարող է հեռանալ. ո՞վ կլինի Վրաստանի նոր վարչապետը

Ղարիբաշվիլին կարող է հեռանալ. ո՞վ կլինի Վրաստանի նոր վարչապետը

Վրաստանի կառավարությունում և իշխող կուսակցությունում կադրային փոփոխություններ են սպասվում․ այսօր հայտնել է ընդդիմադիր «Mtavari» հեռուստաալիքը: Ալիքի վարկածով՝ Վրաստանի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Վրացական երազանքի» ներկայիս առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։ Կարիծիք կա, որ Իրակլի Ղարիբաշվիլին հավակնում է կուսակցության նախագահի պաշտոնին։ Սակայն չի բացառվում, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Ուտա Իվանիշվիլին․ նշում է հեռուստաալիքը:

Վրացական մամուլը իշխող թիմում կադրային փոփոխություններ էր կանխատեսում անցյալ տարվա վերջից, երբ հայտարարվեց միլիարդատեր և իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականություն պաշտոնական վերադարձի մասին: Նա զբաղեցրել է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահի պաշտոնը և ասել, որ կուսակցության անդամներին կօգնի «պայքարել գայթակղությունների դեմ»: Թե ինչ գայթակղություններ, նա չի պարզաբանել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական