Միջազգային

ԵՄ-ը խոստանում է Տրանսկասպյան միջանցքում 10 մլրդ եվրո ներդրում անել

ԵՄ-ը խոստանում է Տրանսկասպյան միջանցքում 10 մլրդ եվրո ներդրում անել

Այսօր Բրյուսելում բացվել է ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հաղորդակցության «Global Gateway» ներդրողների ֆորումը, որը միավորում է Եվրոպայի, կենտրոնական Ասիայի և այլ երկրների կառավարությունները, ֆինանսական հաստատությունները, ձեռնարկությունները և քաղաքացիական հասարակությանը: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ համաժողովին ներկա եվրոպական և միջազգային ֆինանսական հաստատությունները 10 միլիարդ եվրո կհատկացնեն կենտրոնական Ասիայում կայուն տրանսպորտային հաղորդակցությանը աջակցելու և ներդրումներ կատարելու համար:

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն սևծովյան և կովկասյան տարածաշրջանների միջոցով վճռականորեն առաջ է շարժվում դեպի կենտրոնական Ասիայի հետ ուղիղ տրանսպորտային կապեր, ինչն արվում է կենտրոնական Ասիայի երկրների, Թուրքիայի, Արևելյան գործընկերության երկրների հետ լիարժեք համագործակցությամբ, որոնք ակտիվորեն մասնակցում են ներդրողների ֆորումին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական