Միջազգային

Ուկրաինան 880 հազարանոց զորք ունի

Ուկրաինան 880 հազարանոց զորք ունի

Ուկրաինական բանակի թվաքանակը ներկայումս կազմում է մոտ 880․000 մարդ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ «ARD» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք ունենք 880․000, ունենք միլիոնանոց բանակ», - ասել է նա՝ պատասխանելով բանակի թվաքանակի մասին հարցին։ «Ընդ որում, մեզ մոտ 30 մլն մարդ այժմ աշխատում է, թիվը հստակ ասել չեմ կարող։ Արտերկիր է մեկնել 6,5-7,5 մլն մարդ», - ասել է Զելենսկին։ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը կազմել է մոտ 260 հազար մարդ, որից ցամաքային ուժերը՝ մոտ 250 հազար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական