Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ուկրաինան հյուծված են պատերազմի արդյունքում, և հավանականություն կա, որ նրանք խաղաղության բանակցություններ կսկսեն ընթացիկ տարվա վերջին։ Նման կարծիք է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը՝ «BBC 770 AM» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ մինչև տարեվերջ, հնարավոր է՝ ԱՄՆ ընտրություններից հետո, մենք պոտենցիալ բանակցությունների պահ կունենանք», - ասել է Ստավրիդիսը: Նա հավելել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան դժվարություններ ունեն և օգնություն են ստանում երրորդ կողմերից, «սակայն, հավանաբար, կհետաձգեն բանակցությունները»: