Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայի Սաիդ Զեյնաբ շրջանում գտնվող իրանցի ռազմական խորհրդականների կենտրոնակայանին: Այդ մասին հայտնել է իրանական «Tasnim» պետական գործակալությունը: Հայտնվում է, որ մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է: Նշվում է, որ իսրայելական հարվածի հետևանքով «զոհվել է երկու խաղաղ բնակիչ, ոչնչացվել են սիրիացիների տներ»:
Գործակալությունը չի հստակեցնում, թե արդյոք զոհեր կան իրանցի խորհրդականների շրջանում: