Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Զելենսկուն ասել է, որ Գերմանիայում շարունակվում են քննարկումները, թե արդյոք արժե՞ օգնություն տալ Ուկրաինայից մեկնած զորակոչային տարիքի տղամարդկանց: Ուկրաինայի նախագահը պատասխանել է, որ այդ որոշումը Գերմանիան պետք է ինքնուրույն կայացնի․
«Այսպիսի պահ կա։ Մարդը դուրս է եկել Ուկրաինայից և օգնություն է ստանում Գերմանիայից։ Բայց պատահում է, որ նա աջակցություն է ստանում և՛ ձեզնից, և՛ մեզնից։ Այդ պատճառով միշտ ասել եմ, որ մեզ համար ավելի լավ կլիներ, եթե Գերմանիան աջակցեր ուկրաինացիներին՝ գումար տրամադրելով Ուկրաինայի բյուջեին։ Իսկ հետո արդեն Ուկրաինան կվերաբաշխեր այդ գումարները՝ կախված նրանից, թե որտեղ է գտնվում այդ մարդը», - ասել է Զելենսկին։