Հորդանանի տարածքում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով սպանվել է ԱՄՆ երեք զինծառայող. հայտնում է BBC–ն։ Նաև հաղորդվում է, որ մոտ 34 զինվորական վիրավորվել է։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ հարվածը հասցրել են Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումները։
«Չնայած մենք դեռ հավաքում ենք այս հարձակման մասին փաստերը, սակայն հայտնի է, որ այն իրականացրել են ծայրահեղական զինված խմբավորումները, որոնք գործում են Սիրիայում և Իրաքում և հենվում են Իրանի վրա»,– ասել է ԱՄՆ նախագահը՝ վստահեցնելով,– «Մենք պատասխանատվության կենթարկենք բոլոր մեղավորներին այն պահին և այն ձևով, որը անհրաժեշտ կհամարենք»։