Միջազգային

Պուտինը կարող է Թուրքիա մեկնել փետրվարին

Պուտինը կարող է Թուրքիա մեկնել փետրվարին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ փետրվարին, սակայն իրավիճակը կախված կլինի Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների ժամանակացույցից․ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը:

Պուտինն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է տարվա սկզբին հանդիպել իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլը ժամանակին կտեղեկացնի երկու նախագահների հանդիպման ժամկետների մասին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական