ՆԱՏՕ-ն չի պաշտպանի ԱՄՆ-ին հարձակման դեպքում: Նման հայտարարություն է արել Դոնալդ Թրամփը:
«Չեմ սիրում դա ասել ՆԱՏՕ-ի մասին, բայց եթե մեզ անհրաժեշտ լինի նրանց օգնությունը, օրինակ, եթե մեզ վրա հարձակվեն, ես չեմ հավատում, որ նրանք օգնության կհասնեն։ Ես ճանաչում եմ այդ մարդկանց։ Ես չեմ հավատում, որ նրանք կօգնեն»,- ասել է Թրամփը՝ Նևադա նահանգում կողմնակիցների հետ հանրահավաքի ժամանակ։
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն մահանում է Բայդենի ոչ կոմպետենտության պատճառով: