Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկայի նախարարները Բաքվում քննարկել են համատեղ նախագծերը։
Ալփարսլան Բայրաքթարն ասել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գործընկերությունը շատ կարևոր դեր է խաղում Եվրոպայում և տարածաշրջանում մատակարարումների անվտանգության ապահովման գործում՝ նշելով, որ այն կշարունակի աճել ապագայում։
Փարվիզ Շահբազովն, իր հերթին, հայտարարել է, որ, ինչպես մյուս բոլոր ոլորտներում, Թուրքիայի հետ համակարգված և շահավետ համագործակցություն է իրականացվում էներգետիկայի ոլորտում։
Նա նշել է, որ Թուրքիայի հետ շատ լայն օրակարգ ունեն՝ ներառյալ նավթն ու բնական գազը, էլեկտրաէներգիան և վերականգնվող էներգիան՝ հավելելով, որ իրենք բոլոր ջանքերը կգործադրեն էներգետիկայի ոլորտում հարաբերություններն է՛լ ավելի զարգացնելու համար։