Միջազգային

«Ռուսաստանը առաջինը պետք է միանա ՆԱՏՕ-ին»․ Ելցինը՝ Քլինթոնին. գաղտնազերված փաստաթղթեր

«Ռուսաստանը առաջինը պետք է միանա ՆԱՏՕ-ին»․ Ելցինը՝ Քլինթոնին. գաղտնազերված փաստաթղթեր

«Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ընդլայնման դեպքում պետք է առաջինը միանա դաշինքին, որից հետո նրա օրինակին կհետևեին կենտրոնական և արևելյան Եվրոպայի մյուս պետությունները»․ այս մասին ասել է Բորիս Ելցինը՝ 1994թ․ հունվարին, Նովո-Օգարևոյում Բիլ Քլինթոնի հետ հանդիպմանը։ Փաստաթուղթը գաղտնազերծվել է ԱՄՆ ազգային անվտանգության արխիվում և հասանելի է օնլայն։

Ըստ փաստաթղթերի՝ Ելցինը ՆԱՏՕ–ի ընդլայնման պարագայում առաջարկել է նաև, որ առաջինը Ռուսաստանը միանա այդ միությանը․ «Մենք, իհարկե, համաձայն ենք Ձեզ հետ ՆԱՏՕ-ի հարցում։ Ռուսաստանը պետք է լինի առաջին երկիրը, որը կանդամակցի ՆԱՏՕ-ին։ Այնուհետ կարող են միանալ կենտրոնական և արևելյան Եվրոպայի մյուս երկրները։ Պետք է լինի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և եվրոպացիների մի տեսակ կարտել, որպեսզի նպաստի միջազգային անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը», - հայտարարել է Ելցինը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական