Միջազգային

ԱՄՆ ԿՀՎ տնօրենը բանակցությունների համար կայցելի Իսրայել ու տարածաշրջան

ԱՄՆ ԿՀՎ տնօրենը բանակցությունների համար կայցելի Իսրայել ու տարածաշրջան

Ակնկալվում է, որ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Բիլ Բըրնսը կհանդիպի Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին, ըստ ծրագրի, ազատելու գործարքը: Հանդիպումներն ընթանում են նոր համաձայնագրի պարամետրերի ինտենսիվ քննարկումների ֆոնին, որը կհամատեղեր պատանդների ազատ արձակումը Գազայում ռազմական գործողությունների դադարեցման հետ: Սպասվում է, որ հանդիպումները կկայանան Եվրոպայում, ասել է պաշտոնյան:

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք շարունակում են կենտրոնանալ պատանդների ազատ արձակումն ապահովելու համար՝ Իսրայել-Կատար հարաբերությունների սրման ֆոնին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական