Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վիրավորվել է, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
«Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի վարչապետի այցը երկիր, սակայն ցավում է, որ նախագահին հնարավորություն չի տրվել հանդիպել և պատշաճ ընդունել բարեկամ երկրի ղեկավարին։
Ցավալի է նաև, որ համապատասխան գերատեսչությունները նախագահին չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,- ասված է նրա հայտարարության մեջ։
Նախկինում Զուրաբիշվիլին արդեն բողոքել էր, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, թույլ չեն տվել ելույթ ունենալ միջոցառումների ժամանակ և իրեն անտեսված է զգում։