Չինացի պաշտոնյաները դիմել են իրենց իրանցի գործընկերներին՝ խնդրելով օգնել զսպել Կարմիր ծովում գտնվող նավերի վրա հութիների հարձակումները։ Այդ մասին reuters-ին հայտնել են իրանական չորս աղբյուր և հարցին ծանոթ դիվանագետ:
Չինաստանի և Իրանի միջև հարձակումների և առևտրի վերաբերյալ քննարկումները տեղի են ունեցել Պեկինում և Թեհրանում վերջերս կայացած մի քանի հանդիպումների ժամանակ, հայտնում են իրանական աղբյուրները՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել այն մասին, թե երբ են դրանք տեղի ունեցել կամ ովքեր են ներկա եղել: