Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր նախագահ և Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ այցով կմեկնի Կիև՝ հայտնելու իր աջակցությունը Ուկրաինային։
Բորգի խոսքով՝ ինքը համոզված է, որ կազմակերպությունը պետք է առանցքային դեր խաղա Ուկրաինայում․ «Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի աջակցության ծրագրի թիմի կարևոր աշխատանքը և խոստանում ենք փոխգործակցության ընդլայնում», - հավելել Է ԵԱՀԿ նոր նախագահը: