Միջազգային

«Պետք է հարգել Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը». Ռաիսի և Էրդողան

«Պետք է հարգել Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը». Ռաիսի և Էրդողան

Իրանի և Թուրքիայի նախագահներ Իբրահիմ Ռայիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է Իրանի կառավարության կայքում։ Հայտարարությունում խոսվել է նաև կովկասյան տարածաշրջանի իրավիճակի, 3+3 ձևաչափի ու երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու մասին․

«Ընդգծվել է կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Երկու երկրները «3+3» երկխոսության մեխանիզմը գնահատել են որպես համապատասխան հարթակ՝ մասնակից երկրների միջև խորհրդատվությունների և կառուցողական համագործակցության համար», - ասվում է հայտարարության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական