Լեհաստանի պաշտպանության նախարարությունը քաղաքացիական պաշտպանության մասին նոր օրենք է մշակում: Այս մասին TVN24 հեռուստաալիքին հայտնել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Նախարարի խոսքով՝ փաստաթղթում կներառվեն ռմբապաստարանների կառուցման, ճգնաժամային իրավիճակներում կառավարման համակարգի ստեղծման, կամավորների ներգրավման և բնակչությանը առաջին օգնություն ցույց տալու ուսուցման մասին դրույթներ: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նա, որպես պաշտպանության նախարար, մտածում է Լեհաստանը պատերազմի նախապատրաստելու մասին, Կոսինյակ-Կամիշը պատասխանել է. «Ես ամեն օր եմ մտածում դրա մասին։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»։ Նախարարը հստակեցրել է, որ քաղաքացիական պաշտպանության մասին նոր օրենքը իր գերատեսչությունը կմշակի ՆԳՆ-ի հետ համատեղ: