Միջազգային

Բայդենը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին հավանություն տալ Թուրքիային F-16-ների վաճառքին

Բայդենը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին հավանություն տալ Թուրքիային F-16-ների վաճառքին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես դիմել է ԱՄՆ Կոնգրեսին՝ խնդրելով հավանություն տալ Թուրքիային 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների վաճառքին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիան վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի հայտը: Օրենսդիրներին ուղղված նամակում Բայդենը կոչ է արել «անհապաղ» հավանություն տալ այդ նախագծին։ 

Սպիտակ տունը չի մեկնաբանել տեղեկությունը: ԱՄՆ պետդեպարտամենտը նաև կոչ է արել Անկարային՝ պաշտոնապես ավարտել Շվեդիայի վավերացումը ՆԱՏՕ-ում: Դրա համար Էրդողանը պետք է ստորագրի օրենքը, որն այնուհետև կհրապարակվի Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական