«Microsoft» կորպորացիայի շուկայական արժեքը հունվարի 24-ի բորսայի աճուրդում առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն դոլարը։ Տվյալները հայտնում է Dow Jones Market Data-ն:
Առայժմ միակ ընկերությունը, որի կապիտալիզացիան սակարկությունների արդյունքներով բարձրացել է այդ նիշից, «Apple»-ն է: Նրան հաջողվել է դա անել անցյալ տարվա հունիսի վերջին։