Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը երեքշաբթի պաշտոնական այցով ժամանել են Մոսկվա: Ալի Աքբար Ահմադիանը Մոսկվա է ժամանել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով՝ երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու նպատակով:
Բարձրաստիճան պաշտոնյան կհանդիպի ռուս պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմ հարաբերությունների և միջազգային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: