Դանիայի կառավարությունը 91 մլն կրոն (13,26 մլն դոլար) է հատկացրել Ուկրաինայի զինված ուժերի եւ պաշտպանության նախարարության կիբերանվտանգության ամրապնդման համար: Այս մասին հայտնում է թագավորության պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Դանիան և IT կոալիցիայի մյուս անդամները երեքշաբթի ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր՝ կապված Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստի հետ: Դանիայից բացի, կոալիցիային մասնակցում են Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Ուկրաինան և Էստոնիան: Այս պահին ֆինանսական օգնության մասին հայտնել են նաև Լյուքսեմբուրգն ու Էստոնիան: