Միջազգային

Լեհաստանի ֆերմերները ցույցեր են սկսում ընդդեմ ուկրաինական ներկրման

Լեհաստանի ֆերմերները ցույցեր են սկսում ընդդեմ ուկրաինական ներկրման

Լեհաստանում հունվարի 24-ին սկսվում է ֆերմերների համապետական բողոքը՝ իրենց բիզնեսը երրորդ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից ներմուծումից պաշտպանելու պահանջներով: Այս մասին հայտնում է RMF FM-ը։ 

Ֆերմերները նախատեսում են երկրի ավելի քան 150 վայրերում իրենց տրակտորներով և այլ տեխնիկայով դուրս գալ քաղաքների և գյուղերի ճանապարհներ: Բողոքի ակցիան առավել հաճախ տեղի է ունենալու ոչ թե շրջափակման, այլ շարասյան դանդաղ շարժի կամ ճանապարհի երկայնքով ցույցերի տեսքով։ Բողոքի հիմնական պահանջն է դադարեցնել Ուկրաինայից և ԵՄ-ից դուրս գտնվող այլ երկրներից գյուղատնտեսական արտադրանքի անվերահսկելի ներմուծումը, որոնք չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական