Բելգորոդի Telegram-ալիքներում հրապարակվում է ինքնաթիռի կործանման տեսանյութ։ Նախնական տվյալներով՝ այն Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է։ Միջադեպի մանրամասների մասին պաշտոնապես ոչ ոք չի հայտնում։
Telegram ալիքների տվյալներով՝ Բելգորոդի մերձակայքում կործանված Իլ-76 ինքնաթիռում, նախնական տվյալներով, եղել է 63 մարդ։ Նրանք բոլորը զոհվել են․ պնդում է ուժայինների հետ կապված ալիքի աղբյուրը։ Մարզի նահանգապետ Գլադկովը գրում է, որ տեղում աշխատում է ԱԻՆ-ը։ Կործանված Իլ-76 օդանավում գտնվել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայող, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի մարզ, օդանավի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող, հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը