Երկուշաբթի՝ հունվարի 22-ին, Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարներն իրենց քաղաքական «օրհնությունն» են տվել ռուսական սառեցված ակտիվներից չնախատեսված շահույթի հարկ սահմանելուն: Ամբողջական բռնագրավման մասին դեռ խոսք չկա։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի դաշնակիցները համաձայն են, որ ՌԴ-ն վճարի պատերազմի պատճառած վնասի համար։
ԵՄ երկրները, G7-ը և Ավստրալիան միասին սառեցրել են Ռուսաստանի կենտրոնական բանկի՝ մոտ 260 միլիարդ եվրոյի ակտիվներ, արժեթղթերի և դրամական միջոցների տեսքով։ Այդ գումարի ավելի քան երկու երրորդը գտնվում է ԵՄ-ում։ Ակտիվների մեծ մասը պահվում է Euroclear քլիրինգային կենտրոնում, որտեղ անցյալ տարի նրանք 3 միլիարդ եվրո եկամուտ են բերել: