Միջազգային

Զոհեր և ավերածություններ չկան․ Ղրղզստանի ԱԻՆ

Զոհեր և ավերածություններ չկան․ Ղրղզստանի ԱԻՆ

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, զոհեր և ավերածություններ չկան, հայտնում է Ղրղզստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան, այս պահին ԱԻՆ աշխատակիցները տեղեկատվություն են հավաքում և ձեռնարկում համապատասխան միջոցներ»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Գերատեսչությունը նաև կոչ է արել «չհավատալ նոր երկրաշարժի հավանականության մասին սոցիալական ցանցերում տարածված կեղծ տեղեկատվությանը և խուճապի չմատնվել»։

Այսօր ավելի վաղ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Չինաստանում՝ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանների մոտ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական