Միջազգային

Բաքվում ստորագրվել է ռուս-ադրբեջանական «Ճանապարհային քարտեզը»

Բաքվում ստորագրվել է ռուս-ադրբեջանական «Ճանապարհային քարտեզը»

Բաքվում ստորագրվել է Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ «Ճանապարհային քարտեզը»։

Փաստաթուղթն ստորագրել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Քարտեզը նախատեսում է մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու քայլեր ձեռնարկել․

▪️ Առևտրատնտեսական, ներդրումային և տրանսպորտային,
▪️ Արդյունաբերական, գյուղատնտեսական և էներգետիկ,
▪️ Զբոսաշրջային, հումանիտար և սոցիալական,
▪️ Պարենային անվտանգության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական