ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածուի հիմնական հավակնորդներն են մնացել (Դե Սանտիսի դուրս գալուց հետո) երկու հոգի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին։ Նախնական ընտրություններին ընդառաջ Թրամփը վստահորեն գլխավորում է Նյու Հեմփշիր նահանգի ընտրողների շրջանում անցկացված հարցումներում․ ասվում է Washington Post-Monmouth University-ի հարցման մեջ:
Հարցման արդյունքում պարզվել է, որ նախնական ընտրություններում հավանական ընտրողների 52%-ն աջակցում է Թրամփին, իսկ 34%-ը՝ Հեյլին:
Ըստ մեկ այլ հարցման՝ Թրամփը նախնական ընտրություններում վայելում է հավանական հանրապետական ընտրողների 50%-ի աջակցությունը, մինչդեռ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Հեյլին՝ 39%: