Ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպմանը՝ Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին հայտարարել է, որ հութիների վրա ամերիկյան և բրիտանական հարձակումները կարող են միայն վատթարացնել Կարմիր ծովում անվտանգության իրավիճակը, և որ այնտեղ անվտանգության խնդիրների իրական լուծումը իսրայելական ագրեսիայի դադարեցումն է Գազայում:
Ալ Թանիի խոսքով՝ Արեւմուտքի ռազմական միջամտությունը վերջ չի դնի հութիների հարձակումներին և չի զսպի դրանք, այլ միայն կուժեղացնի դրանք, և միակ լուծումը Գազայի հակամարտության լիցքաթափումն է: