Միջազգային

Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը 7,6 մլրդ դոլար է

Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը 7,6 մլրդ դոլար է

2023 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 31%-ով կամ 1 մլրդ 808 մլն դոլարով և կազմել 7 մլրդ 650 մլն դոլար։

Անցյալ տարի Ադրբեջանից Թուրքիա արտահանումը 2022 թվականի համեմատ աճել է 51,2%-ով կամ 1 մլրդ 814 մլն դոլարով՝ հասնելով 5 մլրդ 359,3 մլն դոլարի, իսկ Թուրքիայից Ադրբեջան արտահանումը նվազել է 0,3%-ով կամ 6,1 մլն դոլարով և կազմել 2 մլրդ 291 մլն դոլար։ 2023 թվականին Ադրբեջանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 51 մլրդ 183 մլն դոլար, իսկ ոչ նավթային արտահանումը՝ 3,3 մլրդ դոլար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական